Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին արձագանքել է Իրանում շարունակվող զանգվածային բողոքի ցույցերին։
Մասնավորապես, Ուկրաինայի նախագահն իր սոցիալական հարթակներում կոչ է արել համաշխարհային առաջնորդներին «բաց չթողնել պահը և օգնել իրանցիներին փոխել երկրի իշխանությունը»։
«Այն, ինչ հիմա տեղի է ունենում Իրանում՝ զանգվածային բողոքի ցույցերը, փաստացի ապստամբությունը, հստակ նշան է այն բանի, որ Ռուսաստանի համար իրավիճակը չի հեշտանալու։ Եվ այս մոլորակի յուրաքանչյուր արժանապատիվ մարդ անկեղծորեն ցանկանում է, որ Իրանի ժողովուրդը վերջապես ազատվի գործող վարչակարգից, որն այդքան չարիք է բերել Ուկրաինային և այլ երկրներին»,– հայտարարել է ուկրաինացի առաջնորդը։