Ահաբեկիչներ են բերվել երկիր արտասահմանից։ Նրանք մզկիթներ են այրում, մարդկանց են սպանում, որոշներին գլխատում։ Այս մարդիկ այս երկրում տեղ չունեն։Այս մասին հայտնել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը՝ անդրադառնալով երկրում տեղի ունեցող բողոքի ցույցերին, հայտնում են իրանական ԶԼՄ-ները
«Նրանք, ովքեր իսկապես երկրի մասն են կազմում, կարող են արտահայտել իրենց բողոքը. մենք կլսենք նրանց, կքննարկենք նրանց պահանջները և կլուծենք խնդիրը։ Բայց տեղում անմեղ մարդկանց սպանելը, հրդեհելը և բռնի կերպով ոչնչացնելը անընդունելի է»։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝

