Իսրայելական տանկերը կրակ են բացել Լիբանանում տեղակայված իսպանացի խաղաղապահների ուղղությամբ

Իսրայելական տանկերը կրակ են բացել Լիբանանում...

Իսրայելի պաշտպանության բանակի երեք տանկեր կրակ են բացել ՄԱԿ-ի Ժամանակավոր ուժերի առաքելության շրջանակներում Լիբանանի տարածքում տեղակայված իսպանացի խաղաղապահների պարեկախմբի ուղղությամբ։ Այս մասին հաղորդել է El País թերթը՝ վկայակոչելով թագավորության Գլխավոր շտաբին։

Պատահարի հետևանքով ոչ ոք չի տուժել։ Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել հունվարի 12-ին, երբ իսրայելական երեք տանկերը դիրքեր են զբաղեցրել բուֆերային գոտուց հյուսիս՝ իսպանական գումարտակի պատասխանատվության գոտում։

Հրեական պետության մարտական մեքենաներն արձակել են երեք կրակոց։ Արկերն ընկել են պարեկախմբից 150 և 380 մետր հեռավորության վրա:

Leave a Comment