«Աշխատանքային օր չի եղել». ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը գեներալ Կարեն Շաքարյանի՝ «ուխտերթին» մասնակցելու մասին:
«Այսօր փորձում են կոչումներից զրկել կամ ինչ-որ կերպ անվանարկել մարդկանց, ովքեր իրենց արյան գնով, իրենց գործունեությամբ, տասնյակ տարիների ծառայության արդունքում ստացել են շնորհներ: Սա մեղմ ասած աբսուրդ է և քննարկման ենթակա չէ: Կարեն Շաքարյանը այսօր էլ հանդիսանում է Զինված ուժերի պատվախնդիր սպա և ծառայում է Հայաստանի Հանրապետությանը, ինչի համար ես շնորհակալ եմ իրեն:
Բանակը ոչ մի կերպ չի կարող ներքաշվել քաղաքական պրոցեսների մեջ, սա ես բացառում եմ ամբողջությամբ: Այն, ինչ արձանագրվել է մեր մի շարք գործընկերների կողմից՝ դա, ըստ էության, ոչ աշխատանքային օր է, ոչ քաղաքական միջոցառման՝ մարդու ցանկությամբ մասնակցությունն է»,-նշել է նա: