Վերջին 80 տարիների ընթացքում ոչ մի երկիր չի հասել այնպիսի բացարձակ հաղթանակի, որքան Ադրբեջանը. Ալիև

Վերջին 80 տարիների ընթացքում ոչ մի երկիր չի հ...

«Վերջին 80 տարիների ընթացքում ոչ մի երկիր չի հասել այնպիսի լիակատար և բացարձակ հաղթանակի, որքան Ադրբեջանը»,- օկուպացված Արցախ կատարած այցի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Եղել են պատերազմներ, եղել են հակամարտություններ, և դրանք շարունակվում են այսօր։ Բայց այդ պատերազմներից կամ հակամարտություններից ոչ մեկը չի հանգեցրել լիակատար և բացարձակ հաղթանակի։ Միայն մենք՝ որպես մեծ ազգ, հասանք դրան, և ընդամենը 44 օրում։ Եվ դրանից հետո՝ ընդամենը մեկ օրում»,- Ալիևի խոսքերն են մեջբերել ադրբեջանական լրատվամիջոցները։

Leave a Comment