«Մեր ձեւով» շարժման անդամ, ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում առաջարկել է միասին քննարկել, թե խաղաղությունը մեր տարածաշրջանում որքանով է հավանական։
«Ուրեմն՝ ուսումնասիրության տակ եմ առել Ադրբեջանի և Հայաստանի պաշտպանության նախարարությունների միջազգային հանդիպումները, զորավարժությունները և ուսումնական ռազմական դասընթացները։
Այսպիսով՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը դեկտեմբեր ամսվա ընթացքում ունեցել է ութ հանդիպում տարբեր պետությունների հետ։ Դրան գումարած՝ հինգը Թուրքիայի հետ։ Ասեմ ավելին՝ ունեցել է նաև ռազմական պատրաստություն և դասընթացներ վեց անգամ և երեք անգամ էլ հանդիպել է ՆԱՏՕ-ի հետ։
Իհարկե՝ հերթը հասավ Հայաստանի պաշտպանության նախարարությանը։ Ամբողջ դեկտեմբեր ամսվա ընթացքում ունեցել է ընդամենը հինգ հանդիպում տարբեր պետությունների հետ և մեկ հանդիպում էլ ՆԱՏՕ-ի հետ։ Իսկ այստեղ ամենակարևորը՝ ուշադրություն՝ ունեցել է զրո զորավարժություն և զրո դաշտային պարապմունքներ։
Երբ Ադրբեջանը գետնի վրա զորավարժություններ է անում, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը վերածվել է խորհրդակցությունների սենյակի»:
Մանրամասն՝ տեսանյութում
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: