Լևոն Սարդարյանի հեղինակային «Առանց տողատակի» հաղորդմանն այդ մասին ասել է Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանը։
Լևոն Սարդարյանն ու քաղաքագետը զրուցում են տարածաշրջանային զարգացումների, Իրանում կատարվող իրադարձությունների, Հայաստանին սպառնացող վտանգների մասին։
Գրիգորյանի խոսքով, Միացյալ Նահանգները շատ լուրջ բանակցություններ են վարում Հայաստանի հետ, և պատահական չէ Ռուսաստանի ցավոտ արձագանքը Թրամփի ծրագրին։