2026-ին Հայաստանը կդառնա Կրեմլի՝ «փափուկ ուժի» առաջմղման նոր կառույցի գլխավոր առաջնահերթությունը. RBC – CIVILNET

Կրեմլը ստեղծել է նոր մեխանիզմ՝ արտերկրում «փափուկ ուժի» նախագծերի կենտրոնացված ֆինանսավորման համար․ խոսքը «Նախագահական դրամաշնորհների միջազգային նախագծեր» հիմնադրամի մասին է։ Ինչպես հաղորդում է ռուսական RBC-ն, հղում անելով նախագահի աշխատակազմի աղբյուրներին, 2026 թվականին նոր կառույցի աշխատանքի գլխավոր առաջնահերթություն է սահմանվել Հայաստանը։ Վլադիմիր Պուտինի հրամանագրով հիմնադրված հիմնադրամը կգրանցվի Կալինինգրադի մարզում և կգործի Կրեմլի ներքաղաքական բլոկի համակարգման ներքո՝ Սերգեյ Կիրիենկոյի գլխավորությամբ։ Հոդվածում նշվում է, որ միջազգային նախագծերի ֆինանսավորման համար հատուկ կառույցի ստեղծման գաղափարը քննարկվում էր արդեն որոշ ժամանակ։ Այն լուծում է երկու խնդիր։ Առաջինը՝ «հիմնադրամների հիմնադրամի» ստեղծումն է՝ «փափուկ ուժի» միասնական հայեցակարգի ներքո ջանքերը մեկտեղելու նպատակով։ Երկրորդը, ըստ RBC-ի աղբյուրի, այլ երկրների տարածքում […]

Leave a Comment