
Ռուսաստանը քրեական գործ է հարուցել՝ հետաքննելու, թե ինչ հանգամանքներում է մեկ ամսում 9 նորածին մահացել Սիբիրի ծննդատանը։
Քննչական կոմիտեն հայտնել է, որ կես միլիոն բնակչություն ունեցող Նովոկուզնեցկի հիվանդանոցում քնչական գործողություններ են իրականացվում՝ երեխաների մահվան պատճառը պարզելու համար։ Նույն հիվանդանոցում չորս նորածին դեռ վերակենդանացման բաժանմունքում է, ևս չորսը տեղափոխվել են այլ հիվանդանոց։
Ուկրաինայում արդեն չորս տարուց ավելի շարունակվող պատերազմի պատճառով Ռուսաստանը կրճատել է առողջապահության ֆինանսավորումը․ այս տարի ոլորտին կտրամադրվի ընդհանուր բյուջեի մոտ 4 %-ը, մինչդեռ պատերազմից առաջ այդ ցուցանիշ հասնում էր 6%-ի: Փոխարենը շետակի աճել են հատկացումները Պաշտպանության և անվտանգության ոլորտներին։