Արդյունաբերական դիզայն. ժամանակակից աշխարհում սա շատերի երազանքի մասնագիտությունն է: Այն գրավիչ է, պահանջված և անընդհատ շարժվում է ժամանակին զուգընթաց՝ զարգանալով ու կատարելագործվելով։ Այն իր հետևից է տանում այն անհատներին, որոնք ունեն ստեղծագործելու անսահման ներուժ ու չեն վախենում արտահայտել իրենց ինքնատիպ գաղափարները:
Մրցակցային հագեցած շուկայում սպառողին գրավելու հարցում առանցքային դեր է խաղում արտադրանքի արտաքին տեսքը: Ինքնատիպ, գեղագիտական լուծումներով և ստեղծագործական շնչով առանձնացող ցանկացած նմուշ ընկալվում է որպես բացառիկ արժեք։ Հետևաբար՝ արդյունաբերական դիզայնն իրականացնում է մրցակցային առավելություն և շահույթ ապահովող ռազմավարական գործառույթ:
Եթե դուք ստեղծագործ ու համարձակ անհատականություն եք՝ օժտված վառ երևակայությամբ, տիրապետում եք դիզայներական մտածողությանն ու ունեք յուրատիպ մտահղացումներ, ապա այս մասնագիտությունը հենց Ձեզ համար է:
«Մասնագիտություն» հաղորդման հյուրերն են Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի (ՃՇՀԱՀ) դիզայնի ամբիոնի դասախոսներ Հասմիկ Շարաբխանյանն ու Գոհար Թորոսյանը: