AntiFake.am–ի թիմը և համակիրները Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի նկարներով հավաքվել են Հայաստանում ԵՄ պատվիրակության առջև

AntiFake.am–ի թիմը և համակիրները կալանքի տակ գտնվող Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի նկարներով հավաքվել են այստեղ և պատրաստվում են նամակ հանձնել ՀՀ–ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին` տղաների կալանքը երկարացնելու որոշման դեմ։

«Մենք ԵՄ–ի և նրա դեսպանի ուշադրությունն ենք հրավիրում այս փաստին, որ հացադուլ անողին ոչ թե տանում են հացադուլավորների համար նախատեսված հատուկ խուց` անհրաժեշտ պայմաններով, այլ պատժախուց»,– ԵՄ պատվիրակության շենքի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ ասաց AntiFake.am–ի լրագրողը։

Leave a Comment