Յուրաքանչյուր սյունեցի տղամարդ հայրենքին ծառայում է իր ողջ կյանքի ընթացքում․ բանակ են մեկնել կապանցի ու քաջարանցի նորակոչիկները

Այսօր Կապանի Գարեգին Նժդեհի հուշահամալիրում կայացել է ձմեռային զորակոչի սյունիքյան հերթական հավաքը, և հանդիսավոր արարողությամբ ՀՀ զինված ուժերում ծառայելու են մեկնել կապանցի ու քաջարանցի նորակոչիկները, հայտնում են Սյունիքի մարզպետի աշխատակազմից։

Զորակոչի՝ Սյունիքի մարզի առաջին հավաքը կայացել էր Գորիսում՝ հունվարի 7-ին։

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի անունից տղաներին խաղաղ ծառայություն ու բարի վերադարձ է մաղթել մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը։

«Յուրաքանչյուր սյունեցի տղամարդ հայրենքին ծառայում է ոչ միայն բանակ զորակոչվելու ընթացքում, այլ իր ողջ կյանքում, հետևաբար, առաջիկա 18 ամիսները պետք է լավագույնս օգտագործեք նորը սովորելու ու անհրաժեշտ հմտություններ ձեռք բերելու համար», — ասել նա։

Leave a Comment