Չանչարևիչը հեռացել է «Նոայից» – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online

Հայաստանի գործող չեմպիոն «Նոան» հայտարարել է դարպասապահ Օգնյեն Չանչարևիչի հեռանալու մասին։

Երևանը ներկայացնող ակումբը շնորհակալություն է հայտնել փորձառու դարպասապահին համատեղ աշխատանքի և ակումբի պատմության մեջ ունեցած ներդրման համար․

«Շնորհակալ ենք, Օգնյեն, բարձր պրոֆեսիոնալիզմի, անկոտրում կամքի և մեր երազանքների ճանապարհին մեզ հետ լինելու համար։

Միասին ապրել ենք անմոռանալի պահեր ու ֆուտբոլային ֆանտաստիկ դրվագներ, և այս հիշողությունները հավերժ կմնան մեր ակումբի պատմության մեջ։ Հաջողություն ենք մաղթում քեզ հետագա ֆուտբոլային կարիերայում»,- ասված է հաղորդագրության մեջ։

Չանչարևիչը «Նոային» էր միացել 2024 թվականի հունվարին։ Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է 8 հանդիպման։ Ըստ շրջանառվող լուրերի՝ Չանչարևիչը կշարունակի կարիերան իր հայրենիք Սերբիայում։

Leave a Comment