Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտարարել է, որ Ուկրաինայի ՀՕՊ-ը չունի անհրաժեշտ ռեսուրսներ օդային հարվածները հետ մղելու համար։
«Մենք տեսնում ենք, որ մեր ՀՕՊ համակարգը չունի անհրաժեշտ ռեսուրսներ՝ նույնիսկ Կիևում հարձակումները արդյունավետորեն հետ մղելու համար», – ասել է Կլիչկոն Bild թերթին։
Միևնույն ժամանակ, նա պնդել է, որ Ուկրաինային «անհապաղ անհրաժեշտ են լրացուցիչ հակաօդային պաշտպանության համակարգեր»։
Հունվարի 9-ին Կիևի քաղաքապետը կոչ է արել բնակիչներին հնարավորության դեպքում լքել մայրաքաղաքը՝ ջեռուցման և էլեկտրաէներգիայի մատակարարման հետ կապված խնդիրների պատճառով՝ նշելով, որ Կիևի բազմաբնակարան շենքերի կեսը մնացել է առանց ջեռուցման։