Պարտավոր ենք թույլ չտալ, որ անկարգություններ իրականացնողները խաթարեն երկրի անդորրը։ Այս մասին Իրանի ազգային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
«Ընտանիքներին խնդրում ենք թույլ չտալ, որ իրենց զավակները ներգրավվեն ահաբեկիչների և անկարգություններ հրահրողների խռովարար գործողությունների մեջ։
Մեր նպատակն է առկա ռեսուրսներն արդար կերպով բաշխել բոլոր իրանցիների միջև՝ անկախ նրանից, թե նրանք որ կուսակցությանը, էթնիկական կամ ռասսայական խմբին են պատկանում, կամ թե որ նահանգից են, ինչ բարբառով կամ լեզվով են խոսում», -նշել է նա։