Կտրիճ Ներսիսյանը չունի լեգիտիմություն ոչ միայն հանրության շրջանում, այլև եկեղեցու ներսում. Ղազարյան


ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ հիշեցնելով, որ վերջին 2 օրվա ընթացքումա վելի քան 2 տասնյակ բարեպաշտ հոգևորականներ միացել են ՀՀ վարչապետի և 10 արքեպիսկոպոսների կողմից հայտարարված Եկեղեցու բարենորոգման ընթացքին:

Ըստ Ղազարյանի՝ սա ցույց է տալիս, որ «Կտրիճ Ներսիսյանը լեգիտիմություն չունի ոչ միայն հանրության շրջանում, այլև եկեղեցու ներսում՝ բարեպաշտ հոգևարականների շրջանում»:

«Սա այլևս անկասելի գործընթաց է: Կտրիճ Ներսիսյանը պետք է հեռանա և նա կհեռանա: Ես աջակցություն եմ հայտնում բոլոր հոգոևորականներին, որոնք միացել են եկեղեցու բարենորոգման այս կարևոր ընթացքին»,- հավելել է Ղազարյանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

121 դիտում

Leave a Comment