Ջերմուկի խաչմերուկից Սարավան-«Զանգեր»-Սիսիան հատվածը, Վարդենյաց և Քեթիի լեռնանցքները փակ են կցորդով բեռնատարների համար


Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։


Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:


Ջերմուկի խաչմերուկից Սարավան-«Զանգեր»-Սիսիան հատվածը (բուք), Վարդենյաց և Քեթիի լեռնանցքները (բուք) փակ են կցորդով բեռնատարների համար։


Ջրաբեր-Ֆանտան ավտոճանապարհը դժվարանցանելի է կցորդով բեռնատարների համար։


Ապարանի, Արագածի, Սևանի, Ճամբարակի, Մարտունիի, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։


«Մեղրու սար» կոչվող հատվածում բուք է։


Երևան-Երասխ ավտոճանապարհին մառախուղ է։

Դիտումների քանակ2

Leave a Comment