
Գյումրիի ավագանու անդամ Ռուբեն Մխիթարյանի գրառումը․ «Իրական Հայաստանում քաղաքացին այնքան ժամանակ մահացած չի համարվելու, քանի դեռ նրա մահվան հետ համաձայն չէ Նիկոլ Փաշինյանը:
Բացի դրանից, ոչ մի կին ամուսնացած կամ բաժանված չի համարվելու, եթե նրանց չի ամուսնացրել կամ բաժանել անձամբ Նիկոլ Փաշինյանը:
Ոչ մի երեխա ծնված չի համարվելու, եթե նրան անձամբ դուրս չի քաշել, հանել Նիկոլ Փաշինյանը:
Ոչ մի ինքնաթիռ վայրեջք չի կատարելու, ոչ մի ծաղիկ քո բուրմունքը չի ունենալու, ոչ մի Լադիմիր՝ Լադիմիր չի կոչվելու, եթե դրա հետ համաձայն չէ Նիկոլ Փաշինյանը:
Նույնիսկ Մադուրոյին Վենեսուելայից ամերիկացիները ռիսկ արեցին տանելու միայն ամենայն հավանականությամբ Նիկոլ Փաշինյանի հետ համաձայնեցնելուց հետո»։
Աղբյուրը` Ռուբեն Մխիթարյան