Թրամփը նորից խոսել է Իրանում բողոքների եւ անկարգությունների մասին. Իրանն ազատության է ձգտում


Միջազգային


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գրառում է կատարել Truth Social սոցցանցում, որտեղ նշել է, որ Իրանը «ձգտում է ազատության»։

«Իրանը ձգտում ՝ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ, գուցե այնպես, ինչպես երբեք։ ԱՄՆ-ը պատրաստ է օգնել»,- գրել է ԱՄՆ նախագահը։


Ավելի վաղ Թրամփը քանիցս սպառնացել էր Իրանի իշխանություններին հարվածներով, «եթե նրանք սկսեն սպանել մարդկանց այնպես, ինպես արել են դա անցյալում»։


Հինգշաբթի Իրանում բողոքի երթեր են ընթացել Ռեզա Փեհլեւիի՝ Իրանի 1979թ. տապալված շահի ժառանգի կոչից հետո։ Սոցցանցերում տեղակայված տեսանյութերը վկայել են զանգվածային ակցիաների մասին։ Երկրում այդ ժամանակ էլ դադարել է աշխատել ինտերնետը։

Բողոքի ցույցերն Իրանում սկսվել են 2025թ. դեկտեմբերի վերջին տեղական արժույթի՝ իրանական ռիալի արժեզրկման պատճառով։ Բողոքի գլխավոր թեման սկզբնապես փոխարժեքի կտրուկ տատանումներն էին եւ դրանց ազդեցությունը մանրածախ եւ մեծածախ գների վրա։

Սակայն ավելի ուշ բողոքի ակցիաները Իրանի մի շարք քաղաքներում վերածվեցին բախումների ոստիկանության հետ, իսկ կարգախոսները ձեռք բերեցին քաղաքական բնույթ՝ Իրանում ընթացիկ քաղաքական կարգի դեմ։ Տեղեկացվել է զոհերի մասին ինչպես ուժայինների, այնպես էլ հուզումների մասնակիցների շարքերում։


Leave a Comment