«Մանչեսթեր Սիթի»-ի խելահեղ հաղթանակը գավաթի խաղում

«Մանչեսթեր Սիթին» Անգլիայի գավաթի 1/32 եզրափակչում 10-1 հաշվով ջախջախեց «Էքսեթեր Սիթիին»։

«Քաղաքաբնակների» կազմում գոլեր խփեցին Մաքս Ալեյնը (12-րդ րոպե), Ռոդրին (24), Ռիկո Լյուիսը (49, 90+1), Անտուան ​​Սեմենյոն (54), Տիջանի Ռեյնդերսը (61), Նիկո Օ’Ռեյլին (79) և Ռայան Մակայդուն (86): Հյուրերի կազմում գոլ խփեց Ջորջ Բիրչը (90): Էքսետերի» ֆուտբոլիստները ևս 2 գնդակ ուղարկեցին սեփական դարպասը։

Սեմենյոն իր նորամուտը նշեց «Մանչեսթեր Սիթիի» կազմում. գանացի կիսապաշտպանը թիմին միացավ անգլիական «Բորնմութից» հունվարի 9-ին: Նա մեկնարկային կազմում էր և խաղաց 64 րոպե, ինչպես նաև կատարեց մեկ գոլային փոխանցում։

Leave a Comment