NetBlocks. Իրանում ինտերնետ հասանելիությունը սահմանափակված է արդեն երկու օր

NetBlocks միջազգային ինտերնետային մոնիթորինգի ծառայության տվյալների համաձայն՝ Իրանում ինտերնետ հասանելիությունն անջատված է արդեն 48 ժամ։

Ինտերնետային սահմանափակումները սահմանվել են հունվարի 8-ի երեկոյան, երբ Իրանի բազմաթիվ քաղաքներում զինված ցուցարարները  սադրանքներ են իրականացրել։ Իրանի իշխանությունների տվյալներով՝ այդ գիշեր զոհվել է 15 իրավապահ մարմինների աշխատակից և 12 քաղաքացիական անձ, մեծ վնաս է հասցվել պետական ​​և մասնավոր սեփականությանը, իսկ մզկիթներ, հիվանդանոցներ և հրշեջ կայաններ են այրվել։

Leave a Comment