https://arm.sputniknews.ru/20260110/danakaharutjunner-ev-dzerbakalutjunner-iranum-inch-e-katarvum-ghvom-qaghaqum-97637148.html
Դանակահարություններ և ձերբակալություններ Իրանում. Ի՞նչ է կատարվում Ղոմ քաղաքում
Դանակահարություններ և ձերբակալություններ Իրանում. Ի՞նչ է կատարվում Ղոմ քաղաքում
Sputnik Արմենիա
Տեղեկություններ կան, որ Իրանում վերջին օրերի բախումների ընթացքում ձերբակալվել են զինված խմբերի մոտ 200 առաջնորդներ և կազմակերպիչներ: 10.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-10T19:56+0400
2026-01-10T19:56+0400
2026-01-10T19:56+0400
իրանի իսլամական հանրապետություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/0a/97625547_0:370:960:910_1920x0_80_0_0_724d8b8e43de1cddceaabca5855331b5.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի – Sputnik. Իրանի Ղոմ քաղաքում երկու ոստիկան է մահացել դանակի հարվածներից: Այս մասին գրում է Tasnim գործակալությունը:Նշվում է, որ ըստ տեղեկությունների՝ իրավապահ մարմինների 2 աշխատակիցները սպանվել են Ղոմում զանգվածային անկարգությունների մասնակիցների հետ բախումների ժամանակ:«Տեղական դատախազության տվյալներով՝ ոստիկանների վրա հարձակվել են, երբ նրանք փորձել են բացատրել խախտողներին խաղաղ ցույցի և բռնության տարբերությունը: Երկուսն էլ ստացել են դանակի ավելի քան 40 հարված»,- գրում է կայքը:Գործակալությունը նաև հայտնում է, որ վերջին բախումների ընթացքում ձերբակալվել են զինված խմբերի մոտ 200 առաջնորդներ և կազմակերպիչներ։Ձերբակալվածներից առգրավվել է մեծ քանակությամբ զենք, զինամթերք, նռնակներ և Մոլոտովի կոկտեյլներ:Տեղեկությունների համաձայն՝ հենց այս ձերբակալություններն են մասամբ նպաստել, որ հունվարի 9-ի համեմատ անկարգությունների ինտենսիվությունը նվազի։
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/0a/97625547_0:280:960:1000_1920x0_80_0_0_c8c60119c5ffc8722b98c1df9851b59f.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն
իրանի իսլամական հանրապետություն
Բաժանորդագրվել
Տեղեկություններ կան, որ Իրանում վերջին օրերի բախումների ընթացքում ձերբակալվել են զինված խմբերի մոտ 200 առաջնորդներ և կազմակերպիչներ:
ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի – Sputnik. Իրանի Ղոմ քաղաքում երկու ոստիկան է մահացել դանակի հարվածներից: Այս մասին գրում է Tasnim գործակալությունը:
Նշվում է, որ ըստ տեղեկությունների՝ իրավապահ մարմինների 2 աշխատակիցները սպանվել են Ղոմում զանգվածային անկարգությունների մասնակիցների հետ բախումների ժամանակ:
«Տեղական դատախազության տվյալներով՝ ոստիկանների վրա հարձակվել են, երբ նրանք փորձել են բացատրել խախտողներին խաղաղ ցույցի և բռնության տարբերությունը: Երկուսն էլ ստացել են դանակի ավելի քան 40 հարված»,- գրում է կայքը:
Գործակալությունը նաև հայտնում է, որ վերջին բախումների ընթացքում ձերբակալվել են զինված խմբերի մոտ 200 առաջնորդներ և կազմակերպիչներ։
Ձերբակալվածներից առգրավվել է մեծ քանակությամբ զենք, զինամթերք, նռնակներ և Մոլոտովի կոկտեյլներ:
Տեղեկությունների համաձայն՝ հենց այս ձերբակալություններն են մասամբ նպաստել, որ հունվարի 9-ի համեմատ անկարգությունների ինտենսիվությունը նվազի։