«Մեր պահանջն է՝ դադարեցնել ոտնձգությունները խոսքի ազատության դեմ և քաղաքական հետապնդումները»․ Աստղիկ Մաթևոսյան (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

Ի պաշտպանություն «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի իրականացվող ակցիայի մասնակիցները հայտարարեցին, որ շարունակելու են պայքարը՝ իրավական, հանրային և միջազգային հարթակներում։

Antifake-ի խմբագիր, փաստաբան Աստղիկ Մաթևոսյանը հնչեցրեց պահանջներ։

«Մեր պահանջն է Հայաստանի Հանրապետության իշխանություններից՝ անհապաղ դադարեցնել ոտնձգությունները խոսքի ազատության դեմ և քաղաքական հետապնդումները մեր գործընկերների նկատմամբ։

Դատական իշխանություններից ակնկալում ենք բացառապես գործել օրենքի և իրավունքի սահմաններում և անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին, չդառնալ իրավական խուլիգանության օղակի շարունակականության մաս։

Դիմելով ՀՀ քաղաքացիներին՝ ակնկալում ենք գործուն մասնակցություն պայքարին․․․ Մի՛ լռեք, հաջորդը կարող եք դուք լինել»։

Leave a Comment