Թրամփի դիմանկարը հայտնվել է Վաշինգտոնի Ազգային դիմանկարների պատկերասրահում

ԱՄՆ 47-րդ նախագահ Դոնալդ Թրամփի դիմանկարը այժմ ցուցադրվում է Վաշինգտոնի Ազգային դիմանկարների պատկերասրահում, հայտարարել է Թրամփը Truth Social-ում։

«Այժմ այն ցուցադրվում է Ազգային դիմանկարների պատկերասրահում», – գրել է նա՝ գրառմանը կից ներկայացնելով դիմանկարի լուսանկարները երկու անկյուններից։

Դիմանկարը արված է սև-սպիտակ գույներով, և պատկերում է ԱՄՆ նախագահին կանգնած Օվալաձև աշխատասենյակում՝ երկու ձեռքերը հենած սեղանին։

 

Leave a Comment