Ավելի քան 20 միլիոն սուդանցիներ բժշկական օգնության խիստ կարիք ունեն, իսկ մոտավորապես 21 միլիոնը՝ սննդի, հաղորդում է Africanews լրատվական պորտալը՝ հղում անելով ՄԱԿ-ի շրջանակներում գործող մարդասիրական կազմակերպություններին։
Առցանց հրատարակության տվյալներով՝ հակամարտությունը, որն արդեն հազար օր է տևում, հանգեցրել է աշխարհի ամենամեծ սովի և աշխարհի ամենամեծ հարկադիր բնակչության տեղահանման։
«Ամեն օր քաղաքացիական անձինք «վճարում են այն պատերազմի համար, որը նրանք չեն ընտրել», – ասել է ՄԱԿ-ի մարդասիրական գործերի համակարգման գրասենյակի (OCHA) խոսնակ Յենս Լաերկեն։
ՄԱԿ-ի վիճակագրության համաձայն՝ մոտավորապես 13.6 միլիոն սուդանցի ստիպված է եղել լքել իր տները։ Նրանցից ավելի քան 4.3 միլիոնը փախել է սահմաններից այն կողմ, ինչը զգալի ծանրաբեռնվածություն է ստեղծում հարևան երկրների համար։