Կտրիճ Ներսիսյանը ընդամենը փորձում է ժամանակ շահել, սակայն այդ ժամանակն աշխատում է հենց բարեփոխումների օգտին


Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգումն այլընտրանք չունի։

Այս մասին սոցցանցի իր էջում գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանն՝ անդրադառնալով եկեղեցականների՝ Բարենորոգման հայտարարությանը միանալու քայլերին:

«Քայլ առ քայլ՝ մեկից հետո մյուսը, հոգևորականները միանում են մաքրության և նորացման ճանապարհին։ Եթե սկզբում խոսքը 10 եպիսկոպոսների մասին էր, ապա այսօր արդեն շատ քահանաներ հայտարարել են բարենորոգման գործընթացին միանալու մասին։

Աջակցությունս եմ հայտնում մեր այն հոգևոր հայրերին, ովքեր համարձակություն ունեն կանգնելու փոփոխությունների կողմը։ Գործընթացն անշրջելի է:

Կտրիճ Ներսիսյանը այժմ ընդամենը փորձում է ժամանակ շահել, սակայն այդ ժամանակն աշխատում է հենց բարեփոխումների օգտին՝ օրեցօր ավելացնելով դրանց միացող հոգևորականների թիվը»,- գրել է Մանավազյանը։
Հիշեցնենք՝  Տեր Մաշտոց քահանա Ստեփանյանը և Տեր Մկրտիչ քահանա ՄուշադյանըՏեր Մովսես քահանա ԱշուրյանըՏեր Պողոս քահանա ՄիքայելյանըՏեր Գալուստ քահանա ՍահակյանըՏեր Անուշավան քահանա ԿոշեցյանըՏեր Արարատ քահանա ՕրդոյանըՏեր Շմավոն քահանա Ղևոնդյանը, Տեր Աշոտ քահանա ՍաֆարյանըՌաֆայել Պետրոսյանը (նախկին՝ Հայր Վազգեն աբեղա), Ռազմիկ սարկավագ Պետրոսյանը, Ռուբեն սարկավագ ՊետրոսյանըՏեր Պարթև քահանա Մուրադյանը, Տեր Զգոն քահանա ԱբրահամյանըՏեր Վահան քահանա ԱռաքելյանըՏեր Երվանդ քահանա Բաբայանը և Տեր Դանիել քահանա ՏերտերյանըՄայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Հայր Արիստակես վարդապետ ԱյվազյանըՏեր Շնորհք քահանա Մարտիրոսյանը, Տեր Համազասպ քահանա ՀագեյանըՏեր Սմբատ քահանա Աբրահամյանը, Տեր Ժիրայր քահանա ԽաչատրյանըՏեր Շահան քահանա ՄիրզոյանըՏեր Վարդան քահանա ՆերսիսյանըՏեր Սիոն քահանա Սաֆարյանը, սարկավագ Պետրոս Ղազարյանը հայտարարել են, որ միանում են ՀՀ վարչապետի և տասը եպիսկոպոսների՝ եկեղեցու բարենորոգման հայտարարությանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

74 դիտում

Leave a Comment