Պակիստանի անվտանգության ուժերը 11 զինյալի են ոչնչացրել հյուսիս-արևմտյան Խայբեր-Պախտունխվա նահանգում, հայտնում է Իսլամական Հանրապետության զինված ուժերի հասարակայնության հետ կապերի միջգերատեսչական ծառայությունը (ISPR):
Հակաահաբեկչական գործողություններ են իրականացվել Հյուսիսային Վազիրիստան և Կուրամ շրջաններում արգելված «Ֆիտնա ալ-Խավարիջ» խմբավորման (նախկինում հայտնի որպես «Թեհրիկ-ե-Թալիբան Պակիստան» կամ «Պակիստանի Թալիբանի շարժում») դեմ։
Ըստ մամուլի հաղորդագրության՝ չեզոքացված զինյալները մասնակցել են իրավապահ մարմինների աշխատակիցների և քաղաքացիական անձանց վրա հարձակումներին։ Նրանց մոտ հայտնաբերվել է զենք և զինամթերք։
Ավելի վաղ ISPR-ի տնօրեն Ահմեդ Չաուդհրին հայտարարել էր, որ Պակիստանի անվտանգության ուժերը 2025 թվականին ոչնչացրել են 2597 զինյալի։