«Մեր ձևով» ժողովրդական շարժման ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակվել «Փոքրիկ խմբակի կենսագրության փոքրիկ, հոգատարությամբ թաքցված, բայց կարևոր դրվագների մասին» մեկնաբանությամբ:
Տեսանյութում «Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող խորհրդի անդամ Ալեքսան Ալեքսանյանը փաստեր է ներկայացնում ի պատասխան «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության անդամ, ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի այն հայտարարությանը, թե ինքը երբեք Թուրքիայում չի սովորել։ Ըստ Ալեքսան Ալեքսանյանի ներկայացրած տեղեկությունների՝ Ռուբեն Ռուբինյանը Ստամբուլի համալսարաններից մեկում գիտական գործունեությամբ է զբաղվել։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: