Բեռլինը ողջունել է Ադրբեջանից նավթամթերքի առաքումը Հայաստան


Գերմանիայի արտգործնախարարությունը ողջունել է մեկ ամսից էլ քիչ ժամանակում ադրբեջանական նավթամթերքի երկրորդ խմբաքանակի մատակարարումը Հայաստան:


«Ուրախալի է տեսնել, որ կարևոր քայլեր են ձեռնարկվում տարածաշրջանում առևտրային հարաբերությունների կարգավորման ուղղությամբ»,- նշված է Գերմանիայի ԱԳՆ Արևելյան Եվրոպայի, Կովկասյան տարածաշրջանի և Կենտրոնական Ասիայի դեպարտամենտի հաղորդագրության մեջ։


Ավելի վաղ հայտարարվել է, որ Ադրբեջանից Հայաստան է գալիս նավթամթերքի երկրորդ խմբաքանակը:


Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի խոսքով՝ այն ներառում է մի քանի հազար տոննա պրեմիում և ռեգուլար դասի բենզին, ինչպես նաև դիզելային վառելիք:

Leave a Comment