
Սիրիական բանակը հայտարարել է, որ ամբողջությամբ գրավել է Հալեպը, որը նախկինում գտնվում էր քրդական «Սիրիական ժողովրդավարական ուժեր»-ի (SDF) վերահսկողության տակ։
«Ալ-Արաբիան», հղում անելով բանակի հայտարարությանը, գրում է, որ զինվորականները ավարտել են Հալեպ քաղաքի Շեյխ Մաքսուդ թաղամասում ռեյդերը, որը վերջին տարածքն էր, որտեղ մնացել էին SDF ուժերը ։
Ավելի վաղ սիրիական բանակը հայտարարել էր, որ վերահսկում է Հալեպի տարածքի 90%-ը։
«Սիրիական ժողովրդավարական ուժեր»-ը երկար ժամանակ դիմադրում էին Սիրիայի նոր կառավարությանը ինտեգրվելու ջանքերին: Նրանց միավորման շուրջ բանակցությունները փակուղի էին մտել, և հունվարի 6-ին Հալեպում մարտեր սկսվեցին, որի հետևանքով զոհվեց առնվազն ինը խաղաղ բնակիչ և ավելի քան 140,000 մարդ ստիպված եղավ լքել իր բնակավայրը։