Այսօր բանջարանոցից ձայներ են լսվել

Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է.

«Զգացե՞լ եք Կտրիճ Ներսիսյանի կողմնակից հոգևորականներն ու լրագրողներն ինչ օրգազմիկ են արտաբերում ՏԻՐԱԴԱՎ բառը: Իսկ տիրադավ նշանակում է տիրոջը դավաճանած:

Եվ քանի որ տիրոջը դավաճանած մի քանի մարդ կա՝ Կտրիճ Ներսիսյանի գլխավորությամբ, ապա տիրադավը հենց նա է, որովհետև իրենից վերև ունի միայն Հիսուս Քրիստոսին:

Իսկ նրա կողմից Քրիստոսին դավաճանելու օրինակները բազմաթիվ են: Հետևաբար, հետայսու այդ եզրույթը կիրառելի է պարոն Ներսիսյանի նկատմամբ:

Դե հիմա արտաբերեք նույն պաթոսով»:

Leave a Comment