Ֆիլիպիններում աղբավայրում տեղի ունեցած սողանքի հետևանքով կան զոհեր

Ֆիլիպինների Սեբու քաղաքի աղբավայրում տեղի ունեցած սողանքի հետևանքով զոհերի թիվը հասել է չորսի, վիրավորվել է 12 մարդ, իսկ ավելի քան 30 մարդ, ենթադրաբար, մնացել է սողանքի տակ, հաղորդում է ֆիլիպինյան «Manila Bulletin» թերթը։

«Շաբաթ օրվա՝ հունվարի 10-ի դրությամբ, աղբավայրում տեղի ունեցած սողանքի հետևանքով զոհերի թիվը հասել է չորսի։ Ըստ առկա տեղեկությունների՝ ևս 12 մարդ հոսպիտալացվել է, իսկ ավելի քան 30-ը մնում է սողանքի տակ», – ասվում է հաղորդագրությունում:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ֆիլիպիններում աղբավայրում տեղի ունեցած սողանքի հետևանքով մեկ մարդ զոհվել է, 12-ը՝ վիրավորվել, իսկ 38-ը՝ անհետ կորել։

Ըստ Manila Bulletin-ի, միջադեպի վայրում որոնողական-փրկարարական աշխատանքները շարունակվում են արդեն երեք օր։

Միջադեպը տեղի է ունեցել հինգշաբթի օրը:

Leave a Comment