ԱՄՆ դեսպանատուն․ Հարցազրույցի հաստատման բարկոդ համարը պետք է համապատասխանի դիմումի հաստատման համարին

ԱՄՆ դեսպանատուն․ Հարցազրույցի հաստատման բարկոդ համարը պետք է համապատասխանի դիմումի հաստատման համարին

10 հունվարի 2026 – 11:53 AMT

PanARMENIAN.Net – Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հայտարարել է, որ ԱՄՆ վիզայի ստացման գործընթացում կարևոր է ապահովել հարցազրույցի հաստատման բարկոդի և DS-160 դիմումի հաստատման թերթիկի բարկոդի նույնականությունը։

«Ձեր հարցազրույցի հաստատման բարկոդ համարը պետք է համապատասխանի DS-160 դիմումի հաստատման թերթիկի բարկոդ համարին՝ հուսալի և անվտանգ վիզայի գործընթաց ապահովելու համար։

Եթե Ձեր բարկոդ համարները նույնական չեն հարցազրույցի հանդիպումից երկու աշխատանքային օր առաջ, ապա Ձեր հանդիպումը կչեղարկվի և կարիք կլինի ամրագրել նոր հանդիպում՝ Ձեր վիզայի դիմումին ընթացք տալու համար»,- ասված է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։

Leave a Comment