Հայաստանում հունվարի 10-ին սպասվում է ձյուն, տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5 մ/վ, հունվարի 11-12-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ: Լեռնային որոշ շրջաններում հունվարի 10-ին սպասվում է բուք և ցածր հորիզոնական տեսանելիություն: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Հունվարի 11-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 13-14-ն առանձին շրջաններում սպասվում է ձյուն:
Երևանում հունվարի 10-ին սպասվում է ձյուն: Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +3-ից +5-ի սահմաններում: Հունվարի 11-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ձյուն է սպասվում նաև հունվարի 13-ի և 14-ի ցերեկը:
Շիրակի մարզում ցերեկը օդի ջերմաստիճանը կլինի 0 -ից -3, Կոտայքի մարզում՝ 0-ից -3: Գեղարքունիքում ցերեկը սպասվում է 0-ից մինչև -3, Լոռու մարզում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի +3-ից +6 աստիճանի սահմաններում: Տավուշի մարզի ցերեկը օդի ջերմաստիճանը սպասվում է +4-ից +7, Արագածոտնի մարզում ցերեկը սպասվում է 0-ից մինչև -3, Արարատի մարզում ցերեկը օդի ջերմաստիճանը կլինի +2-ից +4:
Արմավիրում ցերեկը օդի ջերմաստիճանը կտաքանա +2-ից +5-ի սահմաններում: Վայոց Ձորում ցերեկը ջերմաստիճանը կկազմի 0-ից -3, Սյունիքի մարզում՝ 0-ից մինչև -3:
Ըստ Yandex-ի՝ Արցախում հունվարի 8-ին սպասվում է անձրև: Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +8 ։
