ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ փետրվարի սկզբին Սպիտակ տանը կհյուրընկալի իր կոլումբիացի գործընկեր Գուստավո Պետրոյին։
«Ես անհամբեր սպասում եմ Գուստավո Պետրոյի հետ Սպիտակ տանը փետրվարի առաջին շաբաթվա ընթացքում նախատեսված հանդիպմանը», – գրել է նա Truth Social-ում։
«Ես վստահ եմ, որ դա մեծ հաջողություն կլինի Կոլումբիայի և Միացյալ Նահանգների համար, բայց մենք պետք է դադարեցնենք կոկաինի և այլ թմրանյութերի ներմուծումը Միացյալ Նահանգներ», – հավելել է նա։
Հունվարի 3-ին Թրամփը Վենեսուելայում ԱՄՆ ռազմական գործողության կապակցությամբ հայտարարել է, որ Պետրոյի վերաբերյալ իր նախազգուշացումները մնում են ուժի մեջ։ Ամերիկացի առաջնորդը նախկինում մեղադրել էր Կոլումբիայի նախագահին թմրանյութերի արտադրությունը խրախուսելու մեջ։ Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ն կարող է ուժային գործողություններ ձեռնարկել Կոլումբիայի դեմ, եթե նրա իշխանությունները չկարողանան ուժեղացնել թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարը։
Պետրոն կարծում է, որ Թրամփը պետք է նրան մեդալներ շնորհի ԱՄՆ կոկաինի արտահանման դեմ պայքարի ակտիվացման համար, այլ ոչ թե սպառնալիքներ հնչեցնի։ Կոլումբիայի նախագահը նաև վստահություն է հայտնել, որ ամերիկացի առաջնորդը «ծերունական դեմենցիա» է ապրել։