ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է.
«Շարունակական են լինելու այցերս պոլիկլինիկաներ` տեղում ծանոթանալու առողջության ապահովագրությանն առնչվող խնդիրներին, ապահովելու քաղաքացիների հետ անմիջական հետադարձ կապը։
Բարձր եմ գնահատում առաջնային օղակի բուժաշխատողների ամենօրյա նվիրված աշխատանքը ու վերահաստատում` ապահովագրության ներդրմամբ էլ ավելի է բարձրանում նրանց մասնագիտական դերն ու առաքելությունը` յուրաքանչյուր պացիենտի առողջության պահպանման ու վերականգնման գործում»։
Մանրամասները՝ տեսանյութում: