🎥 Բենզեմայի բենեֆիսը․ ֆրանսիացու հեթ-տրիկը հաղթանակ պարգևեց Ալ-Իթիհադին՝ Ալ-Խոլուդի դեմ խաղում

Սաուդյան Արաբիայի Պրո Լիգայի 13-րդ տուրում «Ալ-Իթիհադը» արտագնա խաղում չորս անպատասխան գնդակ ուղարկեց «Ալ-Խոլուդի» դարպասը (4-0)։

Հյուրերի կազմում հաղթական հեթ-տրիկ գրանցեց թիմի աստղային ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեման՝ աչքի ընկնելով համապատասխանաբար 13-րդ, 28-րդ և 35-րդ րոպեներին։ Խաղի վերջնամասում՝ 84-րդ րոպեին, հաշիվը խոշոր դարձրեց Սալեհ Ալ-Շեհրին։

Նշենք, որ «Ալ-Խոլուդը» գրեթե ամբողջ հանդիպումն անցկացրեց 10 հոգով, քանի որ արդեն 8-րդ րոպեին ուղիղ կարմիր քարտով խաղադաշտից հեռացվել էր թիմի կենտրոնական պաշտպան Ուիլյամ Տրոստ-Էկոնգը։

Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ

Մրցաշարային աղյուսակն այս պահին

Leave a Comment