Տեր Պարթև քահանա Մուրադյանը և Տեր Զգոն քահանա Աբրահամյանը ևս հայտարարել են Հայ Առաքելական եկեղեցու բարենորոգման ծրագրին միանալու մասին։
Նրանք սոցցանցի իրենց էջերում մասնավորապես գրել են, որ միանում են իրենց առաջնորդ Նավասարդ Սրբազանին և մյուս եպիսկոպոսների նախաձեռնած Հայ Առաքելական եկեղեցու բարենորոգումների ծրագրին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հունվարի 5-ին Շվեյցարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Գուսան ծայրագույն վարդապետ Ալճանյանը, ողջունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի և տասը սրբազանների կողմից կազմված Համակարգող խորհուրդի ստեղծումը, հայտարարել էր, որ միանում է նրանց, ընդունում հռչակագրի բովանդակությունն ու ճանապարհային քարտեզը։
Հիշեցնենք՝ հունվարի 4-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցերի իր էջերում հայտարարություն էր հրապարակել Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու բարենորոգման վերաբերյալ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
247 դիտում