Քահանայից դասն այս օրերին մեծ ճնշման տակ է․ նրանց պետք է օգնել, դուրս բերել այդ վիճակից․ Հրանտ Մելիք-Շահնազարյան



Մենք հիմա 10 տիրադավների «զորությունն» ենք տեսնում։ Դա է իրենց «կշիռը»։ 10 արքեպիսկոպոսի ու եպիսկոպոսի համատեղ ջանքերի արդյունքն են այդ մի քանի քահանան, որ այսօր հայտարարություն տարածեցին։ Չեմ բացառում, որ մի քանի հոգու էլ կգտնեն։

Դա է տիրադավ թեմակալների (տարատեսակ շանտաժիստներին դեռ մի կողմ եմ դնում) ուժը։ Ընդ որում, այդ ուժը մեծամասամբ դեռ շարունակում է բխել իրենց հանգամանքից։ Ի վերջո, տիրադավներից ոմանք մինչ այս պահը թեմակալ առաջնորդներ են՝ այդ նույն քահանաների առաջնորդներն են։

Քահանայից դասն այս օրերին մեծ ճնշման տակ է։ Նրանց պետք է օգնել, դուրս բերել այդ վիճակից։ Չի կարելի թողնել, որպեսզի նրանք մնան տիրադավի առաջնորդության ներքո։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment