
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որում ներկայացնում է Հայոց ցեղասպանության հուշահամալիրում կատարվող վերանորոգման աշխատանքները: «Հուշահամալիրը նաև ինժեներական կառույց է, իսկ ինժեներական կառույցները վաղ թե ուշ վերանորոգման կարիք են ունենում: Առաջին 3 սյուները կվերանորոգվեն մինչև ապրիլի 24-ը, ապրիլի 24-ից հետո կշարունակվի մյուս սյուների վերանորոգումը: Անհրաժեշտ է, որ հուշահամալիրը լինի այնպիսի վիճակում, որպեսզի մենք էլ կարողանանք մեր սերունդներին փոխանցենք հուշահամլիրի այնպիսի տեսք, որը յուրաքանչյուրիս պատմական հիշողությունը կշարունակի պահել վառ…Սալիկների պոկվելու և ընկնելու, կամ մարդկանց վնասելու վտանգը շատ էր:
Կշարունակենք ուշադրության կենտրոնում պահել Ցեղասպանության հուշահամալիրի վերականգնման աշխատանքները: Սա մեր բոլորի կոլեկտիվ հիշողության մասն է, չմոռանանք դրա մասին և չփորձենք անձանց էմոցիաների վրա քաղաքական կամ այլ տեսակի կապիտալ հավաքել»,- նշել է Վարդանյանը: