Ռաֆայել Պետրոսյանը (նախկին՝ Հայր Վազգեն աբեղա), Ռազմիկ սարկավագ Պետրոսյանը, Ռուբեն սարկավագ Պետրոսյանը ողջունել են Հայաստանի Հանրապետության վարչապետի և տասը եպիսկոպոսների կողմից ընդունված՝ Հայաստանի Առաքելական Սուրբ Եկեղեցու բարեկարգման վերաբերյալ հայտարարությունը:
«Աջակցում ենք այդ նախաձեռնությանը և միանում ենք բարենորոգման հայտարարությանը»,- տեղեկացրել են նրանք։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հունվարի 5-ին Շվեյցարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Գուսան ծայրագույն վարդապետ Ալճանյանը, ողջունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի և տասը սրբազանների կողմից կազմված Համակարգող խորհուրդի ստեղծումը, հայտարարել էր, որ միանում է նրանց, ընդունում հռչակագրի բովանդակությունն ու ճանապարհային քարտեզը։
Հիշեցնենք՝ հունվարի 4-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցերի իր էջերում հայտարարություն էր հրապարակել Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու բարենորոգման վերաբերյալ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
539 դիտում