Այսօր՝ հունվարի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 12։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վեդիի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Արալեզ գյուղում, Երևան-Վեդի երթուղին սպասարկող ավտոբուսի մեջ տղամարդու դի կա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վեդիի համայնքային ոստիկաններն ու պարեկները ավտոբուսի սրահում հայտնաբերել են Արարատի մարզի բնակիչ 72-ամյա Վալոդ Մ․-ի դին։
Արտաքին զննությամբ, դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Ըստ նախնական տեղեկությունների՝ տղամարդը հանկարծամահ է եղել։