Երևանում քննարկվել են Հայաստան–Իրան հարաբերությունների և տարածաշրջանային հարցեր

Երևանում կայացել են Հայաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարությունների միջև հերթական քաղաքական խորհրդակցությունները՝ ԱԳ փոխնախարարներ Վահան Կոստանյանի և Մաջիդ Թախթ Ռավանչիի գլխավորությամբ։

Խորհրդակցությունների ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ հարաբերությունների լայն օրակարգը, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային զարգացումներին առնչվող հարցեր։

Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են երկու երկրների միջև համագործակցության ակտիվ դինամիկան՝ վերահաստատելով հարաբերությունները ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնելու վճռականությունը։

Վահան Կոստանյանն անդրադարձել է տարածաշրջանային փոխկապակցվածության զարգացմանն ուղղված նախագծերին, այդ թվում՝ «ԹՐԻՓՓ ուղի» ծրագրի կյանքի կոչման արդյունքում ակնկալվող նոր հնարավորություններին:

Քննարկումներ են տեղի ունեցել էներգետիկայի, ենթակառուցվածքների, առողջապահության, գյուղատնտեսության, զբոսաշրջության և մի շարք այլ ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարների շուրջ։

Leave a Comment