9 հունվարի 2026 – 18:25 AMT
PanARMENIAN.Net – «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունում մեկնարկել է նոր սպառողների՝ բաշխման ցանցին միացման վճարների 30-40% նվազեցման գործընթացը։
Ընկերության ժամանակավոր կառավարչի կարգադրությամբ ներդրված նախաձեռնությունը վերաբերում է թե՛ ֆիզիկական անձերին, թե՛ առևտրային սպառողներին։ Միջոցառումը նպատակ ունի ֆինանսապես մատչելի դարձնել էլեկտրամատակարարման նոր միացումները, ինչպես նաև խթանել էլեկտրաէներգետիկ ոլորտի զարգացումը։
Ըստ նախնական հաշվարկների՝ որոշ կատեգորիաներում նվազեցումը կարող է հասնել մինչև 45%-ի, մասնավորապես՝
0.22 կՎ լարման և 10 կՎԱ հզորության միացման համար՝
- Երևանում՝ նախկինում 277,000 դրամ, կդառնա մոտ 186,000 դրամ
- Մարզերում՝ նախկինում 229,000 դրամ, կդառնա մոտ 151,000 դրամ
0.4 կՎ լարման առևտրային միացումների համար՝
- Ստանդարտ վճարը 300,000 դրամից կնվազի մինչև մոտ 230,000 դրամ
Հզորության հաշվարկով՝
- Երևանում՝ 1 կՎ-ի դիմաց՝ 46,000 → մոտ 30,000 դրամ
- Մարզերում՝ 20,000 → մոտ 10,000 դրամ
6(10) կՎ լարման առևտրային միացումների համար՝
Ստանդարտ վճար՝
- Երևանում՝ 2,248,000 → մոտ 1,900,000 դրամ
- Մարզերում՝ 981,000 → մոտ 690,000 դրամ
1 կՎ հզորության դիմաց՝
- Երևանում՝ 13,000 → մոտ 7,000 դրամ
- Մարզերում՝ 9,000 → մոտ 5,000 դրամ
Բազմաբնակարանային շենքերի բնակարանների համար՝
- Երևանում՝ 672,000 → մոտ 450,000 դրամ
- Մարզերում՝ 448,000 → մոտ 270,000 դրամ
Բազմաբնակարան շենքերում առևտրային միացումների համար՝
- Ստանդարտ վճար՝ 300,000 → մոտ 230,000 դրամ
1 կՎ հզորության համար՝
- Երևանում՝ 89,000 → մոտ 60,000 դրամ
- Մարզերում՝ 42,000 → մոտ 30,000 դրամ
Նշվում է, որ փոփոխությունները կմտնեն ուժի մեջ 2026թ. մարտ–ապրիլ ամիսներին, և այդ մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։
2025թ. դեկտեմբերի 30-ին ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հաստատել է էլեկտրաէներգիայի անփոփոխ սակագնի պահպանումը մինչև 2026 թվականը՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի սպառողների համար։
Այս քայլերը միտված են ամրապնդել էներգահամակարգի մատչելիությունն ու խթանել նոր միացումների ակտիվացումը ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում։