Դատական նիստից հետո լրագրողները Նարեկ Սամսոնյանի կնոջից՝ Լուսինե Առաքելյանից հետաքրքրվեցին, թե ինչպես են իրենց զգում երեխաները: «Աղջիկս հույս ուներ, որ այսօր պապան տուն է գալու»,- հուզվեց Լուսինե Առաքելյանը։
«Չեմ ճանաչում դատավորին, բայց հույս ունեի, որ դատարանն իր իշխանությունը բանեցնելու է օրենքի և իրավունքի գերակայությամբ։ Հասկանում եմ՝ այսօրվա իրականության պայմաններում, իրոք, վախենալու բան է ճիշտ արդարադատություն իրականացնելը, բայց դեռ հույս ունեմ, որ կգտնվեն դատավորներ, որոնք կկարողանան սթափ գնահատել ու չեն վախենա իրական արդարադատություն իրականացնել»,- խոսելով դատարանի այսօրվա որոշման մասին՝ ասաց Լուսինե Առաքելյանը։