9 հունվարի 2026 – 16:00 AMT
PanARMENIAN.Net – Չնայած եղանակային բարդ պայմաններին՝ ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկային գործունեությունը Հայաստանում: Այդ մասին ասվում է ՀՀ-ում ԵՄ առաքելության X-ի միկրոբլոգում:
«Չնայած եղանակային բարդ պայմաններին՝ Հայաստանում Եվրոպական միության առաքելության դիտորդները շարունակում են շուրջօրյա պարեկությունները՝ նպաստելով տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը»,-ասվում է գրառման մեջ։
Առաքելությունը լուսանկարներ է հրապարակել:
ԵՄ դիտորդները Հայաստան են ժամանել 2023-ի փետրվարի 20-ին։ 2025–ի հունվարին որոշում ընդունվեց, ըստ որի եվրոպացի դիտորդները կմնան Հայաստանի սահմանամերձ շրջաններում ևս երկու տարի՝ մինչև 2027-ի փետրվարի 19-ը։ Բաքվից Հայաստանում ԵՄ առաքելությանը մեղադրում են «լրտեսական գործունեություն», «հեռադիտակային դիվանագիտություն» իրականացնելու մեջ: