ՌԴ ԱԳՆ-ն հայտնել է, որ ԱՄՆ-ն ազատ է արձակում առգրավված լցանավի անձնակազմի երկու ռուս անդամի

Քաղաքականություն

09.01.2026 | 16:16

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է ազատ արձակել «Բելլա 1» (Mariner) լցանավերի անձնակազմից ՌԴ երկու քաղաքացիներին, որը ձերբակալվել էր ամերիկյան զինվորականների կողմից Ատլանտյան օվկիանոսում: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարարությունը, գրում է Meduza-ն։

Նշվում է, որ Թրամփն այս որոշումը կայացրել է ռուսական կողմի դիմումին ի պատասխան։

«Մենք ողջունում ենք այս որոշումը և մեր երախտագիտությունն ենք հայտնում ԱՄՆ ղեկավարությանը։ Մենք սկսում ենք շտապ լուծել բոլոր հարցերը, որոնք կապված են մեր հայրենակիցների հայրենիք արագ վերադարձն ապահովելու հետ»,- հավելել է ռուսական գերատեսչությունը։

Ամերիկյան կողմը դեռևս չի մեկնաբանել այս տեղեկությունը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a Comment