
Դատական նիստի ժամանակ բանավեճ տեղի ունեցավ Նարեկ Սամսոնյանի և մեղադրող դատախազ Հայկ Ավետյանի միջև: Վերջինս անհարգալից որակեց Սամսոնյանի՝ «ինձ համար սովորական է, կարող է հիմա խոսեմ, Ավետյանին ասեն՝ նորից քրգործ հարուցի» արտահայտությունը: ««Ավետյանին ասեն, Ավետյանն անի» արտահայտությունն իմ անձի համար վիրավորական է, պատվարժա՛ն դատարան»,- նշեց դատախազը: Ի պատասխան՝ Սամսոնյանն արձագանքեց. «Ինձ համար էլ վիրավորական է՝ 2 ամիս հավայի տեղը նստելը»: