Հունվար 09,2026 14:17
Պաշտոնից ազատվել է Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան մասնակցությամբ վթարի զոհ դարձած Սոնա Մնացականյանի գործով դատախազը։
ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի ստորագրած հրամանագրի համաձայն՝ դատախազը պաշտոնից ազատվել է այսօր։
«Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Արմեն Աշոտի Բեգլարյանին ազատել զբաղեցրած պաշտոնից հունվարի 9-ից»,-նշված է հրամանագրում։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Մեկնաբանություններ (0)