ԱՄՆ ներգաղթի ծառայության աշխատակիցը կրակել և վիրավորել մի տղամարդու և մի կնոջ Պորտլենդում՝ ԱՄՆ-ի Օրեգոն նահանգում:
Այս մասին հայտնել են իշխանությունները, ինչը տեղի պաշտոնյաներին ստիպել է հանգստության կոչ անել նախորդ օրը Մինեսոտայում ներգաղթի ծառայության աշխատակցի կողմից կնոջ սպանության հետ կապված հասարակական վրդովմունքի ֆոնին։
«Մենք հասկանում ենք այն խոր հույզերն ու սթրեսը, որը շատերը զգում են Մինեապոլիսում տեղի ունեցած կրակոցներից հետո, բայց ես խնդրում եմ բնակիչներին հանգստություն պահպանել, քանի որ մենք աշխատում ենք ավելի շատ տեղեկություններ ստանալու ուղղությամբ»,- հայտարարության մեջ ասել է Պորտլենդի ոստիկանապետ Բոբ Դեյը։
Պորտլենդում կրակոցները տեղի են ունեցել հունվարի 8-ին՝ կեսօրին, երբ ԱՄՆ սահմանապահ պարեկային ծառայության աշխատակիցները նպատակային խուզարկություն էին իրականացնում տրանսպորտային միջոցում, ասվում է ԱՄՆ ներքին անվտանգության նախարարության հայտարարության մեջ։
Հայտարարության մեջ նշվում է, որ վարորդը, որին կասկածում են վենեսուելական ավազակախմբի անդամ լինելու համար, փորձել է վրաերթի ենթարկել աշխատակիցներին։ Ի պատասխան՝ ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությունը հայտարարել է. «Աշխատակիցը կրակել է ինքնապաշտպանության նպատակով, որից հետո վարորդը և ուղևորը փախել են դեպքի վայրից»։
Պորտլենդի ոստիկանությունը հայտնել է, որ կրակոցը տեղի է ունեցել քաղաքի արևելյան կողմում գտնվող բժշկական կլինիկայի մոտ։ Դեպքի վայր ժամանելուց և կրակոցներին դաշնային գործակալների ներգրավվածությունը պարզելուց 6 րոպե անց ոստիկանությունը տեղեկություն է ստացել, որ հրազենային վերքերով երկու մարդ՝ տղամարդ և կին, օգնություն են կանչում բժշկական կլինիկայից մոտավորապես 3 կիլոմետր հյուսիս-արևելք գտնվող վայրում։
Ոստիկանությունը հայտնում է, որ տղամարդուն և կնոջը տեղափոխել են հիվանդանոց։ Նրանց վիճակը անհայտ է։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
99 դիտում